(VIDEO) Մարիամ Փաշինյանը սրճարանում ճաշել է «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումների ներքո

Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեվում է, թե ինչպես է ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Երևանի սրճարաններից մեկում ճաշում։ Անցորդները տեսնելով նրան սկսել են վանկարկել՝ «Առանց թուրքի Հայաստան»։ Մարիամն ըստ էության անտեսել է վանկարկումները՝ շարունակելով ճաշելը։

Այս դեպքին անդրադարձել է նաև քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում տարածել է այդ հոլովակը և կից գրել․

««Առանց թուրքի Հայաստան»

Եթե Հայաստանում ամեն իրան հարգող հայ նման կերպ դիմավորի սրանց՝ հաստատ Հայաստանն արագ տեմպերով կլինի առանց թուրքի!!!»։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում