Առաջին պատերազմը խլեց ամուսնուն, երկրորդը՝ որդուն ու տունը․ հադրութեցի ընտանիքի պատմությունը

Լիրա Ավագյանը Արցախյան առաջին պատերազմում կորցրել է ամուսնուն, երկրորդում՝ կրտսեր որդուն, տունը և Հադրութի Տումի գյուղից տեղափոխվել է Երևան։

Տնից դուրս գալիս ընտանիքը ոչինչ չի վերցրել։ Ասում է՝ իրենց վստահեցնում էին՝ հինգ օրից վերադառնալու են հայրենի գյուղ։ Այսօր Երևանում Լիրա Ավագյանի ընտանիքը բազում խնդիրների առջև է հայտնվել՝ բնակարան ձեռք բերել չի ստացվի, վարձով բնակարանների գները բարձրանում են, իսկ Արցախ վերադառնալ չեն կարող՝ որդին Եռաբլուրում է հողարկավորված։ «Եռաբլուրս չեմ թողնի»,- ասում է տիկին Լիրան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: