Ծաղկաձորում սպանվել է Կոտայքում հայտնի «Ծռի Վարդանը»

Երեկ՝ հուլիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում