ԱԻՊԾ վարորդ-փրկարար Հովիկ Աղաջանյանի հիշատակի օրն է

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը՝ տեղակալների ու մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր Ասկերանի շրջանի Խնածախի համայնքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել, հարգանքի տուրք մատուցել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած ՓՈՒՎ հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար Հովիկ Աղաջանյանի շիրմաքարին:
Հովիկը վիրավորվել է 2020թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորվել և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռակոծվել էր ԱԻՊԾ վարչական տարածքը:
Չնայած Արցախի ու Հայաստանի բժիշկների ներդրած մեծ ջանքերին, Հովիկ Աղաջանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Անմահացել է ծանր վիրավորում ստանալուց 2 օր հետո: Հուղարկավորվել է հայրենի գյուղի հերոսների հուշահամալիրում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում