Ես լիովին վստահ եմ, որ նրա գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի. Կադիրով

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինին ծննդյան օրվա առթիվ և ասել, որ Սուրովիկինի գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի։ Այս մասին նա գրել է Telegram-ում։

«Այս ընթացքում ես երբեք չեմ կասկածել նրա վճռականության, պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության վրա: Ես լիովին վստահ եմ, որ նրա գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի, և անհրաժեշտության դեպքում մենք հզոր հակահարված կտանք ՆԱՏՕ-ի զորքերին, ինչի առնչությամբ ես չունեմ կասկած»,- ասել է Կադիրովը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում