Հանդիպում է կայացել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև

Ռուսական խաղաղապահ զորխամբի հրամանատարության մասնակցությամբ հանդիպում է կայացել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ։

Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։

Այս մասին ArmeniaSputnik-ը տեղեկացել է ռուս խաղաղապահներից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում