Կապիկը ավելի լավ դիվանագիտություն կաներ, քան Փաշինյանն իր թիմով. կրկեսի են վերածել

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը գոնե անվտանգության հարցերով դարձել է ջախջախված պետություն:

Ադրբեջանը մեկ, լուրջ ռազմական գործողություն է կատարում, հետո քիչ-քիչ առաջ գնալով՝ թեթևակի բարելավում է իր դիրքերը մեր երկրի տարածքում, և դրա մասին գրվում է ադրբեջանական մամուլում, չեն թաքցնում, Ադրբեջանը տեսնում է, որ այդպիսով կարող է հարցեր լուծել: Սրանով նախապատրաստում են հետագա ավելի լայնամասշտաբ գործողությունները, որպեսզի ավելի հեշտությամբ ներթափանցեն մեր երկրի տարածք: Ադրբեջանն այսօր չի տեսնում իր դեմ կանգնած պետություն՝ ի դեմս Հայաստանի և ՀՀ իշխանությունների:

Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորն է, բայց նա Սահմանադրություն է խախտում:

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում