Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար

Հարգելի´ Հայրենակիցներ,
Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:
Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիք ովքեր փորձում են վարկաբեկել ինձ:
Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար:
Սիրելի´ լրագրողներ,
Բազմիցս նշել եմ, այժմ կրկնում եմ, ես միշտ հասանելի եմ ձեր համար:
Իմ հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ կարող եք ճշտել թե´ իմ հետ, թե´ «Ուժը Հայրենյաց» կուսակցության միշտ հասանելի աշխատակազմի միջոցով:
Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում