Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի թքելու մասին

Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացու վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքին։

«Այն ընկալումը չէ, որ հայտնվեցի վարչապետի կաբինետում կամ զրահապատ մեքենա նստեցի, ես այլևս աստված եմ, և բոլորը աստվածներ են։ Այո՛, մարդու վրա չի կարելի թքել»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ դատապարտում է այն ընկալումը, որ «2-րդ պաշտոնյան (ՀՀ-ում 2-րդ պաշտոնյա համարվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը) մարդ չէ․ 2-րդ պաշտոնյան էլ է մարդ»։

Փաշինյանն ընդգծեց, որ «չի կարելի կոշիկները մաքրել պետական պաշտոնյայի վրա», որը «ժողովրդի կողմից ընտրված է»։

«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության 2-րդ պաշտոնյան է։ Տեղի է ունեցել նրա համար, որ այդ 2-րդ պաշտոնյան մարդ է։ Այ, դրա համար է տեղի ունեցել սխալը։ Այ, եթե ինքը լիներ աստված, այդ սխալը թույլ չէր տա իրան», — ասաց վարչապետը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում