Հով, լավ ավտոբուս է. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը երթևեկում են հասարակական տրանսպորտով (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է իր էջում հրապարակել կիրակնօրյա ընտանեկան կադրեր: Այս անգամ՝ Աննա Հակոբյանը հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետն է՝ «ՄԱՆ» ավտոբուսում:

«Տես՝ ինչ հով, լավ ավտոբուս է», տոմսարկղից մոտենալուց հետո Աննա Հակոբյանին է դիմում Փաշինյանը:

Ավելի վաղ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել կիրակնօրյա ընտանեկան ժամանցից:

Դատելով լուսանկարներից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու նրանց երեխաները՝ Աշոտ, Արփի, Շուշան Փաշինյանները, այցելել էին Ազգային պատկերասրահ ու ծանոթացել Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցադրությանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում