Այս դատավորը կալանքից ազատեց այն գործարարին, ով մի քանի օրառաջ ոստիկանի աչքը հանել է. հարց, եթե դատավորի ախպոր աչքը հանեին, այս դատավորը կազատեր կալանքից այդ մարդուն, թե ոչ

shamshyan.com-ը գրում է․ Էջմիածում «Նուռ» սուպերմարկետի սեփականատիրոջն ու ընկերոջը, ովքեր դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության կապիտանին, ում մեկ աչքը հեռացրել էին ու հիմա նա գտնվում է հիվանդանոցում, դատարանից ազատ են արձակել դատավորներ Մակար Կիրակոսյանն ու էդգար Մանասյանը Այսօր՝ հունվարի 30-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ երեկ՝ հունվարի 29-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի որոշմամբ ազատ է արձակվել Էջմիածնում հայտնի «Նուռ» սուպերմարկետի սեփականատերը, նրա մյուս ընկերը, իսկ մյուս ընկերը Հ. Մեխակյանի որոշմամբ վերցվել է երկամսյա կալանքի:

Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից պարզաբանում ստացավ, որը և հրապարակեցինք նյութում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ տեղեկացանք, որ Հ. Մեխակյանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և ոստիկանության կապիտան Կարեն Միրզախանյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ որպես կասկածյալ ձերբակալված Կարեն Թ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի քննիչի միջնորդությունը բավարարել էր:

Հրապարակման մեջ նշել էինք նաև, որ դատավոր Հ. Մեխակյանը ազատ է արձակել մյուս երկուսին՝ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանին և 41-ամյա Կարապետ Մանուկյանին: Այդ տեղեկությունը SHAMSHYAN.com-ը ստացել էր տուժածի բարեկամներից, և նրանք էին հայտնել, որ այդ երկուսին հենց դատավոր Հ. Մեխակյանն է ազատ արձակել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավորը ծեծի հիմնական «գլավար» համարվող Խ. Հովհաննիսյանին ազատ է արձակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության էջմիածնի նստավայրի դատավոր Մակար Կիրակոսյանը, իսկ Կ. Մանուկյանին ազատ է արձակել նույն դատարանի դատավոր էդգար Մանասյանը:

Ու հիմա հստակ է մի բան, որ Հ. Մեխակյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, իսկ մյուս դատավորները մերժել են քննիչի միջնորդությունը, ինչից հետո էլ «Նուռ» սուպերմարկետի տնօրենն ու նրա մյուս ընկերը դատարանից ազատ են արձակվել: Իսկ թե ինչու էին դատարանում տուժածի հարազատներին ասել, որ 3 կասկածյալների դռնփակ դատական նիստերը անցկացրել է Հ. Մեխակյանը, գուցե հենց դատարանից են փորձել արատավորել Հ. Մեխակյանին, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, իրականությունը ժամերի ընթացքում ջրի երես է դուրս եկել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 29-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։ Նշված անձինք կասկածվում էին այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի էին ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։

Վերջինս աչքի հատվածում ստացել էր ծանր վնասվածք և տեղափոխվել էր Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության էր ենթարկվել և մեկ աչքը հեռացրել էին։ Նա ուներ նաև այտոսկրերի կոտրվածքներ, քանի որ ստահակները անօգնական Կ. Միրզախանյանին ծեծի էին ենթարկել՝ հարվածելով փայտերով, ձեռքերով ու ոտքերով։ Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել էր, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և դաժան ծեծի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, ժամերի ընթացքում հայտնաբերել էին Կ. Միրզախանյանին դաժան ծեծի ենթարկած «ոհմակի» անդամներին և բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերով նրանց ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և քննիչի կողմից իրականացվել էր լայնածավալ, բազմակողմանի և ճիշտ քննություն, ինչի արդյունքում էլ նշված անձանց մեղադրանքներ էին առաջադրվել և քննիչը դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձինք վերցվեն երկամսյա կալանքի։

Դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել էր Խ. Հովհաննիսյանին և Կարապետ Մ.-ին ազատ արձակել, իսկ Կարեն Թ. -ի նկատմամբ խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարել էր, որից հետո կալանավորվածին տեղափոխել էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Դատավորը ի՞նչ աստիճանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, որ քաղաքացուն դաժան ծեծի ենթարկած, կարելի է ասել՝ հաշմանդամ դարձրած անձանց դատարանի դահլիճից բաց է թողնում։ Հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել։

Ճիշտ ասած առաջին օրվանից վստահություն չկար, որ ստահակները կհայտնաբերվեն, բայց պարզվեց, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, կարճ ժամանակում հայտնաբերեցին դրանց ու քննիչն էլ հսկայական աշխատանքների արդյունքում քրեական վարույթը սկսեց, տարան դատարան։ Ու մեծն դատավոր Մեխակյանը, չգիտես ինչու, որոշեց, որ մեկը պետք է կալանավորվի, այլ ոչ թե «գլավարն» ու մյուսը։ Եթե դատավորի հարազատի նկատմամբ այդքան դաժան վերաբերմունք ցուցաբերեին, կարելի է ասել՝ «թուրքի հոգեբանությամբ» ծեծեին, մի աչքը կուրացնեին, էդ դատավորն ի՞նչ էր անելու, էլի բաց էր թողնելո՞ւ։

Հենց նման դատավորներն են, որ վարկաբեկում են դատական համակարգը։ Հետո էլ ասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խի ա անարգանքի սյունին գամում դատավորներին։ Այդ պարագայում ոչ թե պետք է անարգանքի սյունին գամել, այլ ասել՝ տղա ջան դիմումդ գրիր ու աշխատասենյակիդ դուռը հետևիցդ փակիր»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածը ոստիկանության Վաղարշապատի բաժնում աշխատել է անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչ, կոչումով կապիտան է և միշտ դրական է բնութագրվել թե՛ գործընկերների, թե՛ իրեն ճանաչողների կողմից։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում, թե ինչպես և ինչու «Նուռ»-ի սեփականատերը ու նրա ընկերները տուժածին խաբելով բերում են խանութ, իջեցնում նկուղ ու բորենու նման հարձակվում ու ծեծի ենթարկում։

Քիչ առաջ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ-ից արձագանքել են հրապարակմանը որը ներկայացնում ենք․ Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, թե «Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության կապիտանին, իսկ դատավոր Մեխակյանը խմբի պարագլխին և ևս մեկ անձի դատարանից ազատ է արձակել»: Հարկ ենք համարում պարզաբանել, որ նյութում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ դատարանը նշված ամբաստանյալներից միայն մեկի՝ Կարեն Թևոսյանի գործով է որոշում կայացրել, այն էլ ոչ թե ազատ արձակման, այլ երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, քանի որ նիստը դռնփակ է քննվել այլ մանրամասներ հաղորդել չենք կարող։

Ինչ վերաբերում է լրագրողի պնդմանը, թե դատավոր Մեխակյանը ազատ է արձակել խմբի պարագլխին՝ Խ. Հովհաննիսյանին, ապա դատավորի կազմից հայտնում են, որ նման միջնորդություն նշված անձի վերաբերյալ դատավոր Մեխակյանը առհասարակ չի քննել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում