Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման մասին, դիմում է Արևմուտքին, որն Ուկրաինան օգագործում է որպես գործիք իր նպատակներին հասնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես դա տեսնում եմ այսպես. Հռոմի Պապը խնդրում է Արևմուտքին հրաժարվել իր հավակնություններից և ընդունել սխալը», – ասել է Զախարովան ANSA-ին տված մեկնաբանությունում:

«Ռուսաստանը երբեք չի արգելափակել Ուկրաինայի հետ բանակցությունները»։

Նրա կարծիքով, Ֆրանցիսկոսը դիմում է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին բանակցություններ սկսելու կոչով։

Հիշեցնենք,, որ Հռոմի Պապը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնվի բանակցել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: