Մանիպшլի բարձրшգույն կրթության ակադեմիայի և Ֆարիդաբադի տարшծաշրջшնային կենսшտեխնոլոգիա-կան կենտրոնի հնդիկ գիտնшկանները համակարգչային մոդելավորման միջոցով պարզել են, որ B12-ի թողարկման ձևերից մեկը՝ մեթիլկոբալամինը, կարող է կանխել նոր տեսակի կորոնավիրուսի սպիտակուցներից nsp12-ի գործունեությունը:
Այն պատասխանատու է վիրուսի վերարտшդրության համար։Հետազոտության արդյունք-ները հրապարակել է IUBMB Life գիտական ամսագիրը։Գիտնականները ենթադրում են, որ մեթիլկոբալամինի շնորհիվ հնարավոր կլինի հիվանդների օրգանիզմում նվազեցնել վիրուսային մասնիկ-ների քանակը և այդպի-սով նաև՝ թեթևացնել հիվանդության ախտանիշները:
Առայժմ հետազոտողները գտել են միայն մի քանի դեղամիջոցներ, որոնք կարող են ազդել նոր տեսակի կորո-նավիրուսի (SARS-CoV-2) վրա: Դրանց թվում են ֆավիպիրավիրը, ռեմդեսիվիրը և ռեկոմբինանտային ինտեր-ֆերոն-2-ալֆա սպիտակուցը։ Այս միջոցները COVID-19 համաճարակից առաջ են ստեղծվել՝ գրիպի, հեպատիտ C-ի և Էբոլա տենդի դեմ պայքարելու համար։Ըստ հետագա փորձերի, այդ դեղերը օգնում են ոչ բոլոր հիվանդ-ներին։ Հետևաբար, գիտնականները փնտրում են այլ դեղամիջոցներ, որոնք կարող են ավելի արդյունավետ հաղթահարել SARS-CoV-2-ը։Հնարավոր է, որ այս միջոցը կարելի է որպես կանխարգելում կիրառել ռիսկային խմբում գտնվողների, օրինակ՝ բժիշկների, ճարպա-կալում կամ շաքարախտ ունեցողների համար։ Սակայն անհրաժեշտ է սպասել կլինիկական փորձարկումների արդյունքներին, որոնք ցույց կտան, թե որքան արդյունա-վետ է գործում այս դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ: