Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են. ինչ են պայմանավորվել Մոսկվան և Կիևը. մանրամասներ

Բելառուսի Գոմելի մարզում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցություններն ավարտվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Մեդինսկիի խոսքով՝ կողմերին հաջողվել է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել։ Նա հայտնել է, որ Մոսկվան եւ Կիեւը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ հաջորդ հանդիպումն առաջիկա օրերին կկայանա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում