Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների հետ


Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ:

Իր ելույթում Արցախի նախագահն ընդգծել է, որ հանրապետությունում կայունության ապահովումը Արցախի իշխանությունների գլխավոր խնդիրն է: Նրա խոսքով ՝ Արցախի զինված ուժերի ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության, ինչպես նաև դիվանագիտական մեխանիզմների օգնությամբ բոլոր ջանքերը գործադրվում են խաղաղությունն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում