ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է…Վիրավոր փրկել է ընկերների կյանքը , մարտի դաշտից հանելով զոհված ընկերոջ դին կիլոմետրերով շալակած տարել է, որպեսզի չմնա թշնամու տարածքում…զոհվել է Ջրականում անօդաչու սարքի պայթյունից

ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ծնվել է 1999 թ փետրվարի 14-ին, մայրաքաղաք Երևանում, Գևորգյանների ընտանիքում Նշանված էր, ,ընտրյալը Լի Կռաուզնե։(19-03-2019թ նշադրվել է, 21-08-2021թ պետք էր ամուսնանար)

6 տարեկանից զբաղվել է Գոռ Վարդայանի մոտ կարատեով։ Ուսումն ստացել է Երևանի Դավիթ Բադալյանի անվան թիվ 186 դպրոցում։ 14 տարեկանից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, կրթությունը շարունակել է այնտեղ։ Դպրոցի զուգահեռ զբաղվել է սպորտով՝ King box (Քինգ Բոքս) սպորտաձևով , ունեցել է բազմաթիվ պարգևատրումներ և պատվոգրեր։ Ստացել Քինգ Բոքսի վարպետ սպորտի վարպետ կոչում։

Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, 1 տարի հետո ընդունվել է Գերմանիայի բժշկական համալսարանը ՝ մասնագիտությամբ վիրաբույժ։ Ազատ խոսում էր 8 լեզուներով, 4 լեզուներով ազատ գրում է։

Շատ խորացված ուսումնասիրում էր հայոց պատմությունը, անգիր գիտեր բոլոր հայյկական եկեղեցիների տարեթվերն ու պատմությունը։
2019 թ հուլիսի 1-ին զորակոչվել է հայոց բանակ։ Ծառայության է անցել Սրունիքի մարզի Ագարակ քաղաքում, Գարեգին Նժդեհի անվան զորամասում։

Չարաբաստիկ պատերազմը հենց սկսվեց տեղափոխվել են Ջրական (Ջաբրաիլ), Մարտի ժամանակ վիրավորվում է , սակայն շարունակում է մարտնչել, պայքարել մինչև վերջ ։

Վիրավոր փրկել է ընկերների կյանքը , մարտի դաշտից հանելով զոհված ընկերոջ դին կիլոմետրերով շալակած տարել է, որպեսզի չմնա թշնամու տարածքում։ Ազատել ընկերոջը գերությունից, ցուցաբերել առաջին օգնություն զինակից ընկերներին , օգտագործելով բժշկական գիտելիքները ։

Հոկտեմբերի 10-ին զոհվել է Ջրականում անօդաչու սարքի պայթյունից։ Գևորգը հուղարկավորվել է Երևանի Եռաբլուր Հերոսների պանթեոնում
Պարգևներ

🇦🇲 « ԱՐԻՈՒԹՅԱՆ» մեդալով
🇦🇲 «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ»մեդալով
🇦🇲 «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» շքանշանով
🇦🇲 «ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» շքանշանով։

Artur Gayan ֆեյսբուքյան էջից

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում