Աղի գերդոզավորում, Սթրես, Երիկամների հիվանդություններ, Ուռուցք…Որո՞նք են զարկերակային ճնշման բարձրացման իրական պատճառները և ինչպե՞ս պետք է վարվել դրա դեմ…Մարինե Գևորգյան

➡ Զարկերակային ճնշման բարձրացման մասին կարող է վկայել քունքի կամ ծոծրակի հատվածում բաբախյունով ուղեկցվող գլխացավը: Հիպերտոնիկ կրիզի ժամանակ հիվանդի մոտ հաճախ առաջանում է գլխապտույտ, սրտխառնոց, իսկ երբեմն էլ սև կետեր աչքերի առաջ: Ճնշման կտրուկ տատանման դեպքում կարող է ի հայտ գալ գրգռվածություն, անքնություն կամ սրտի ցավեր: Խնդիրն ախտորոշելու համար հարկավոր է չափել զարկերակային ճնշումը, սակայն եթե մարդն առաջին անգամն է իրեն վատ զգում և մինչ այդ նրա զարկերակային ճնշումը երբեք չի չափվել, ապա նրա իրական վիճակը գնահատելը բավական բարդ կլինի, քանի որ զարկերակային ճնշման նորման տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում:

➡ Ինքնազգացողության վատացման ու ճնշման բարձրացման դեպքում հարկավոր է գտնել դրա պատճառը: Զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման պատճառ կարող է լինել.

✔ Սթրեսը․ ադրենալինի մակարդակի բարձրացման դեպքում անոթները նեղանում են, իսկ զարկերակային ճնշումը բարձրանում: Ուժեղ սթրեսի ժամանակ անոթները նույնպես շատ են սեղմվում, ինչը կարող է դառնալ հիպերտոնիկ կրիզի պատճառ:

✔ Երիկամների հիվանդությունները. երիկամների որոշ հիվանդությունների դեպքում կարող է նկատվել հեղուկի կուտակում, շրջանառվող արյան քանակի ավելացում ու ինտոքսիկացիա: Նման դեպքերում բարձրանում է նաև զարկերակային ճնշումը: Այտույցների առկայության ու զարկերակային ճնշման բարձրացման դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մասնագետի օգնությանը:

✔ Ուռուցքը. եթե զարկերակային ճնշման տատանումներն ուղեկցվում են առատ քրտնարտադրությամբ, տախիկարդիայով ու մարսելախանգարմամբ, ապա կարելի է ենթադրել, որ պատճառը մակերիկամների ուռուցքն է:

✔ Ալկոհոլային ինտոքսիկացիան. ալկոհոլի հետևանքով արյան մեջ բարձրանում է ացետոնների ու կետոնների մակարդակը: Սա կարող է դառնալ սուր թունավորման պատճառ և հանգեցնել անոթների սպազմի: Բացի այդ, խումարի դեպքում հաճախ նկատվում է նաև հիպերտոնիկ կրիզ:

✔ Դեղահաբերը. հաճախ շատ դեղամիջոցներ առաջացնում են կողմնակի բարդություններ, այդ թվում նաև արյան գերճնշում: Զարկերակային ճնշման բարձրացման կարող են հանգեցնել հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերը: Հենց այս դեղահաբերի սխալ ընտությունն է հանգեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման և զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման:

✔ Սրտի հիվանդությունները. սրտի իշեմիկ հիվանդության առաջին ախտանշանը հենց զարկերակային ճնշման կտրուկ տատանումներն են, որոնք կարող են վկայել նաև սրտային անբավարարության մասին:

✔ Բուժման ընդհատումը. հակահիպերտենզիվ դեղամիջոցներով իրականացվող բուժման ինքնուրույն ընդհատումը կարող է հանգեցնել հիպերտոնիկ կրիզի առաջացման: Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել բուժումը, փոխել դեղամիջոցը կամ նվազեցնել դրա չափաբաժինն առանց բժշկի հետ խորհրդակցելու:

✔ Գերծանրաբեռնվածությունը. ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (հատկապես ծանրություն կրելը), կարող է դառնալ ադրենալինի մակարդակի բարձացման պատճառ: Բացի այդ, վտանգավոր կարող է լինել նաև մտավոր ծանրաբեռնվածությունը:

✔ Գեոմագնիսկան փոթորիկները. մետեոզգայուն մարդիկ ավելի սուր են արձագանքում նման փոփոխություններին: Նրանց մոտ առաջանում են գլխացավեր ու անոթների սպազմ:

✔ Աղի գերդոզավորումը. աղը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, ուստի հնարավոր է, որ այս ամենի հետևանքով զարկերակային ճնշումը կտրուկ կբարձրանա:

✔ Կոֆեինի գերդոզավորումը. օրական 5 բաժակ սուրճ ըմպելու դեպքում կարող է առաջանալ կոֆեինի գերդոզավորում, որի ախտանշաններից մեկն էլ զարկերակային ճնշման բարձրացումն է: Տարբեր մարդկանց օրգանիզմը կոֆեինի գերդոզավորմանը տարբեր կերպ է արձագանքում: Ոմանք այն հեշտությամբ են հաղթահարում, իսկ ոմանց մոտ էլ այն դառնում է հիպերտոնիկ կրիզի պատճառ:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: