Մեր պետnւթյունն անցել է աննшխադեպ ցնցnւմների միջով. պետnւթյшն գnյnւթյան հարցն է դրվել կասկածի տակ

Վարչապետի պաշտnնակատար Նիկnլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաuտանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելnւյթով և շնորհավորшկшն խnuք հղել դատախшզության բոլոր աշխատակիցներին.

«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, ըստ էության, կատարեց իր առջև դրված խնդիրը: Այն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները որպես ինստիտուտ ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք:

«Ցավոք, նախկինում առավելապես ընտրությունների արդյունքում ավելի շատ ճգնաժամեր են առաջացել, և առաջին դեպքն է, երբ մենք կիրառել ենք ժողովրդավարական այդ գործիքը՝ ներքաղաքական ճգնաժամն ու հակադրությունը հաղթահարելու գործում: Իհարկե, 2018 թվականն իր առանձնահատկությունն ուներ և 2018-ին էլ մեր ընտրություններն անցան շատ բարձր որակով, բայց դրանք կանխատեսելի ընտրություններ էին և ընդհանրապես որևէ հարց, հարցական այդ ընտրություններում չկար: Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում», — ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, թե սա շատ բանի մասին է խոսում:

«Եվ ես այստեղ չեմ կարող չընդգծել մեր դատաիրավական համակարգի, դատախազության դերը, որովհետև ընտրությունների նախընթաց շրջանում շատ մեծ մտավախություններ կային քարոզարշավի անվտանգության ապահովման, քվեարկության անվտանգության ապահովման, ձայների հաշվարկի անվտանգության ապահովման հետ կապված, բայց պետք է արձանագրենք, որ այս բոլոր հարցերը լուծվեցին ու ապահովվեցին ամենաբարձր մակարդակով:

Ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել բոլորիդ, որովհետև ակնհայտ է, որ այստեղ կատարվել է համակարգային աշխատանք և այդ համակարգային աշխատանքի շնորհիվ է ապահովվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Նույնպիսի շատ ավելի բարդ իրավիճակում էինք, այո, հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, և պետք է արձանագրել, որ վերջին 7-8 ամիսներին մեր պետությունն անցել է աննախադեպ ցնցումների միջով: Մենք ունեցել ենք եզրային վիճակներ, որտեղ ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության գոյության հարցն է դրվել կասկածի տակ, և այստեղ իրավակարգի ապահովման ուժերի և մարմինների դերակատարումը պիտի առանցքային լիներ՝ երաշխավորելու համար մեր իրավակարգը, մեր սահմանադրական կարգը, մեր պետականության լինելիությունը», — ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Այս առումով նույնպես Նիկոլ Փաշինյանն ընդգծել է իրավապահ համակարգի և դատախազության դերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում առավել ևս ակներև է դառնում պետական ինստիտուտների և հատկապես դատախազության կարևորությունը:

«Եվ իսկապես շատ ճիշտ նկատվեց, որ այդ ճգնաժամային հատվածում մենք տեսանք պատշաճ արձագանք, որի արդյունքում խուսափեցինք բազմաթիվ կորուստներից, ավելի խորը ցնցումներից և երաշխավորեցինք մեր պետականության ու պետական կարգի լինելիությունը: Իհարկե, կարծում եմ, որ նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը, գործերով քննությունները և բացահայտումները դեռ ամբողջական չեն և դեռ պետք է շարունակվեն: Դա մեր իրավապահ մարմինների օրակարգում է, և այդ հարցում համոզված եմ, որ հետևողական կլինենք», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում