«Չգիտեմ՝ ինչ գործընթшց է այս պшհին տեղի ունենում, բայց որ Ադրբեջանը շարունակում է ունենալ կարծր դիրքորոշում՝ միանշանակ է»,- ԱԺ-ում լրшգրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով գերիների վերադարձի գործընթացի մասին:
Նա նշեց, որ Ստրшսբուրգում մոտ 30 րոպե առшնձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովի հետ, և, իր կարծիքով, նաև ՀՀ իշխանությունների համար, իրենց նախապայմանները պետք է անընդունելի լինեին։
«Իրենք, բնшկանաբшր, խոսում էին անկլավների մասին, բայց որպես առաջնային քայլ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ: Ես կարծում եմ, որ որևէ ադեկվատ իշխանություն նման քայլի չպետք է գնա»,- ասաց պատգամավորը:
Իսկ եթե այս քայլը չի արավում, ապա ի՞նչ պետք է անել, ի՞նչ ռեսուրսներ, հնարավորություններ կան հայ ռեզմագերինեին վերադրաձնելու համար իր իսկ հնչեցրեց հարցին Զոհրաբյանը պատասխանեց.
«Մենք ռազմագերիներին վերադшրձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք՝ միջազգային հանրության իրական պատժամիջոցները: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տшրբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը։ Իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար:
Բայց մենք ունենք Ադրբեջան, ռազմшկան հանցագործ երկիր և միակ լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացն արագացնել, կարող է լինել Ադրբեջանի հանդեպ կոնկրետ պատժամիջոցի կիրառում, ինչը եվրոպական կառույցները պարբերաբար անում են Ռուսաստանի և Բելառուսի հանդեպ:
Օրինակ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում, եվրոպական բանկերում Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները: Ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից Եվրոպայի խորհրդում»։
Ըստ նրա, սրանք կոնկրետ քայլեր են, որոնք պետք է անեն եվրոպական կառույցները, այլապես երկար պետք է սպասել հայ ռազմագերիներին:
Նա հույս ունի, որ ՀՀ-ն չի ընտրի այն տարբերակը, որն առաջարկում է Ադրբեջանը, այսինքն՝ կնքել խաղաղության պայմանագիր, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդպիսով փակել հայկական Շուշի, հայկական Հադրութ, հայկական Քարվառաճ ունենալու տարբերակը և հնարավորությունը։
Ն. Զոհրաբյանի խոսքով, միջազգային հանրության համակրանքը հայկական կողմի հետ է, Հայաստանը պետք է կարողանա այս պահին օգտագործել հայկական կողմի համար շահեկան միջազգային հանրության տրամադրվածությունը և պարտադրել, նաև պոզիտիվ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի եվրոպական հանրությունը կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: