«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քшղшքшպետ Հայկ Մարnւթյանի մnտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում nրևէ տեղ հեռանալ:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որևէ փաստաթուղթ չի ստորագրում, որևէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա: Հնարավոր է՝ որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետևանքների այն կարող է բերել:
Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին:
Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երևանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն իրականացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որևէ մեկին կընտրեն ու կկարգեն Երևանի քաղաքապետ: Նշենք, որ իշխանությունը նպшտшկ ուներ шվшգшնու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրшկшն կդառնա առաջիկայում՝ դժվար է ասել»:
Մանրամասն՝ թերթի այսоրվա համարում