Այսօր երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։
31-ամյա հաղորդավարուհին մայիսի 9-ին դժբախտ պատահարի զոհ դարձավ՝ ընկնելով Դեբեդ գետը։ Արմինե Ճաղարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ նույն եկեղեցուց։
«Շանթ» հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություններն է հայտնում և զորակցում է դժբախտ պատահարի հետևանքով մահացած հաղորդավարուհի, «Ճամպրուկս ու ես» նախագծի վարող Արմինե Ճաղարյանի ընտանիքին և հարազատներին։