Ադրբեջաшկшն զորքերը շшրունшկում են գտնվել ՀՀ տшրшծքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրшհшմյшնը։
«Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։
Այս պայմաններում արդյոք երկրում կարո՞ղ է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և անվտանգություն։ Միանշանակ՝ ոչ։
Արդյոք կապիտուլյանտները կարո՞ղ են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանվող իրադրությունից։ Միանշանակ՝ ոչ։
Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկությունից, որոշակի պարբերականությամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։
Արդյոք համակարգը պատրա՞ստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ՝ ոչ։
Անկախ հասարակության՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պետք է գիտակցել, ներկայիս իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձությունների և կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա։
Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն է ունենալու բոլորիս վրա», — գրել է Աբրահամյանը։