Ամռանը սկսվում է լողալու սեզոնը։ Բայց որոշ մարդկանց համար լողալ իմանալը կարող է բավարար չլինել անվտանգության ապահովման տեսակետից։
Դա կապված է այն բանի հետ, որ որոշ վիճակներ զգալիորեն բարձրացնում են խեղդվելու վտանգը, նշվել է կանադական նոր հետազոտությունում։ Այս մասին գրել է UPI-ն։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2007-2016թթ. Կանադայում խեղդված յուրաքանչյուր երրորդ մեծահասակը եւ 10 տարեկանից բարձր երեխան տառապել են քրոնիկական հիվանդությամբ։
Այս ցուցակում առաջին տեղում սրտի իշեմիկ հիվանդություն (տարածված հիվանդություն է) եւ ջղաձգական խանգարումներ ունեցող մարդիկ են։ Ջղաձգական խանգարումներ ունեցող 20-34 տարեկան կանանց մոտ խեղդվելու վտանգը 23 անգամ ավելի բարձր էր, քան ընդհանրապես բնակչության շրջանում, տեղեկացրել են հետազոտողները։
Հետազոտության համար գիտնականների խումբն օգտագործել է խեղդվածների մասին Կանադայի տվյալների շտեմարանի մոտ 4 300 դեպքերի տվյալներ։
Խեղդվելու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդը մենակ է եղել։ Մարդիկ խեղդվել են լողալիս (25 տոկոս) եւ նավակով նավարկելիս (24 տոկոս), ընդ որում՝ դեպքերի 36 տոկոսը տեղի է ունեցել լճերում կամ լճակներում։ Խեղդված մարդկանց մոտ 81 տոկոսը տղամարդ է եղել։ Խեղդվելու դեպքերի մոտ 63 տոկոսը տեղի է ունեցել քաղաքներում, պարզել են հետազատողները։
Հետազոտության հեղինակներն առաջարկել են, որպեսզի հանրային առողջապահության ընկերությունները սկզբում կենտրոնանան կանխարգելման ռազմավարությունների վրա՝ նկատի ունենալով այն մարդկանց, որոնք արդեն հիվանդություններ ունեին եւ խեղդվել են լողալու ժամանակ։
Նշենք, որ սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:
Նրան հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Դեբեդ գետում՝ Սանահին կայարան թաղամասին հարակից հատվածում և նրան անգիտակից վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Հիվանդանոցում գիտակցության չգալով՝ Արմինե Ճաղարյանը մահացել է: