Մի պարզ շղթա ենք բացահայտել, թե ինչnւ Փաշինյшնը մնաց պաշտոնակատար

ՍԴ ներկայացված դիմnւմում առկա է 109 ընտրատեղամաuերի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների վերլուծությունը, որը վերաբերում է 88 հազար ձայնի։ Ընթացող ճեպազրույցում նման թվեր հրապարակեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ խոստովանելով, որ չեն հասցրել ավելի շատ տեղամասերի արդյունքներ վերլուծել։

«Իմ գործընկերներն իսկապես 24 ժամ ռեժիմով են աշխատել, որպեսզի ուսումնասիրվեն հրապարակված ցուցակները, ծատ ծանր աշխատանք է եղել»,-ասաց նա։

Վերլուծությունների արդյունքում նրանք, օրինակ, տեսել են, որ մոտ չորս հազար ձայնի մասով տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։

«Պատկերացրեք, որ նժարին դրված է 88 հազար քվե, բայց պարզվում է, որ 88 հազարից չորս հազարը պակասում է»,-ասաց նա։

Վարդևանյանը նկարագեց նաև արտառոց իրավիճակ, երբ մատյանների մի քանի էջեր կրկնվում են։

«Մենք վերհանել ենք նաև դեպքեր, երբ այդ ցուցակներից մի տեղում ստորագրել է օրինակ, Արամ Վարդևանյանը և ուրիշ ոչ մեկ,  մեկ այլ տեղում կրկին կա Վարդևանյանի ստորագրությունը, ինչպես նաև ևս հինգ հոգու։ Հերիք չէ, նույն թղթից երկու հատ կա, նույն թղթի տվյալներն էլ տարբերվում են»,-մեկ այլ խախտում նկարագրեց բանախոսը։

Վարդևանյանի խոսքով, ՍԴ ներկայացված դիմումում ներկայացրել են ևս մեկ հարց, որն ապրիլի 25-ից ի վեր եղել է իրավական համայնքի ուշադրության ու քննարկումների առարկան։ Խոսքը վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտի մասին է, երբ վերջինը հրաժարական է տալիս։

«Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել։ Ի վերջոմ, վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելը, ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, ըստ որի երբ վարչապետը հրաժարական է տալիս, չի կարող մնալ պաշտոնակատար, մի նպատակ ուներ՝ չարաշահել վարչական ռեսուրսը։ Այս շղթան մենք հստակ կերպով բացահայտել ենք»,-ասաց նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: