Իրավիճակը լարվեց դատարանում. զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց

ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասաց, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։

«Հեռացեք», – հրահանգեց դատավորը։

Երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու, իրավիճակը լարվեց. քաշքշուկ սկսվեց կարգադիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։

Դատական նիստն ընդմիջվել է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: