Հունիսի 7-ին, ժամը 01։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» և «Nissan Murano» (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան բախվել է հարակից շինության պատին և կողաշրջվել:
«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ․ Շ․-ն (ծնված 2000 թ․) և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, իսկ վարորդ Հ․ Խ․-ն տեղում զոհվել է։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և սահմանազատել տարածքը: