15 հայ ռшզմшգերի Բաքվից վերшդшռնում են Հшյաստան

Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկшտարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։

ArmLur.am-ի տեղեկություններով Բաքվից Երևան են ժամանում 15 ռազմագերի։

Մեր հասած տեղեկությունների համաձայն՝ հայ գերեվարվածների հայրենիք վերադարձի հարցը լուծել է ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Մուրադովը, որը հայկական կողմի խնդրանքով օրերս մեկնել էր՝ բանակցությունների:

Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել.

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: