Պուտինն առողջական խնդիրնե՞ր ունի. Կադիրովը չարակամներին խորհուրդ է տվել փակել իրենց բերանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը։

Կադիրովը կեղծ տեղեկություններ տարածող չարակամներին խորհուրդ է տվել փակել իրենց բերանը, որպեսզի հետո չամաչեն ու անհարմար վիճակում չհայտնվեն։

Չեչնիայի ղեկավարը խոսել է ՌԴ նախագահի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Պուտինի ձայնը, ըստ նրա, «շատ զվարթ» ու «հրամայական» էր։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: