Նիգավանում կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը հասել է 3-ի

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը հասել է 3-ի։ Այդ մասին տեղեկացնում է 24news.am-ը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ: