Վանեցյանը Երևանի քաղաքապե՞տ

Արթուր Վանեցյանի կողմից Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին քննարկում «Հայրենիք» կուսակցությունում առայժմ չի եղել։ NEWS.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելով, պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին։

«Նախ այդ գործընթացի համար դեռ ժամանակ կա ու անգամ պարզ չէ, այդ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ։ Հետևաբար այս պահին այլ գործերով ենք զբաղված, ռազմավարություն ենք մշակում, որում առաջնայինը քաղաքապետի ընտրությունը չէ։ Այդ մասով առայժմ ոչ քննարկում կա, ոչ էլ որոշում»,– ասաց Հակոբյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում