Կառավարությսան այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթի մեծժ մասը նվիրեց գյուղական ճանապարների սալապատմանը, փողոցները մաքուր պահելու համար համայնքներում մեխանիզմներ ստեղծելուն:
«Մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բևեռները գենետիկ կապ ունեն: Որովհետեւ դա ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Մեզ համար նորմալ է եղել, որ գյուղ տեղ է, ի՞նչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան»,-հայտարարեց Փաշինյանը: