Փաշինյանը նման է մի հանցագործի, ով կողքիններին հետը տանում է, որ հանկարծ մենակ չդատվի. Վանեցյան

Միայն ուրախ կլինեմ, որ իմպիչմենտի վերաբերյալ որոշակի կանխատեսումները իրականան, բայց ես դա միանշանակ իրատեսական չեմ համարում։ Ես չեմ համարում սակայն, որ իմպիչմենտը գոնե այս փուլում այն գործիքն է, որը պետք է կիրառել։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր կողքի բոլոր մարդկանց տանում է հանցագործության, որ հանկարծ ինքը մենակ չդատվի» , -ասել է Վանեցյանը։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում