Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել

Ծնվել է երգչուհի Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը, հայտնում է Armdaily.am-ը։

Զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտ ամսին։ Երգչուհին, խոսելով դստերն արտերկրում լույս աշխարհ բերելու մասին, նշել էր․ «Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում