Գլենդելի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել դերասան Սոս Կարապետյանին ծեծի ենթարկած անձանց նկատմամբ

«Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում….», -Facebook-ում գրել է երեկ ծեծի ենթարկված Սոս Կարապետյանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը։

«Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի և Գլենդելի ոստիկանությունը:

Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:

Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:

Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաև Դաշնային Հետաքննության Բյուրոն FBI» , – գրել է Անուշ Պետրոսյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: