Ընդդիմությունը պաշտոնակռվով է զբաղված, մոտ օրերին կքննարկենք մանդատներից զրկելու հարցը. Ալեն Սիմոնյանը սպառնացել է

Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է ու կա երկու կարծիք։  Կա  կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան  բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո  ո՞նց են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Ու կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», — հայտարարեց Սիմոնյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում