«Մեր եղբшյրներն էլ են լավ, իրանք էլ կգան». գերnւթյունից վերադարձած Անդրանիկ Մանուկյան:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղում մեծից փոքր երեկ դիմավորում էին Բաքվի բանտից վերադարձած երկու ռազմագերիներին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Հայաստան է վերադարձրել 15 հայ ռազմшգերիների։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ գերիների վերադարձի դիմաց, ռուսական կողմի նախաձեռնությամբ` Երևանը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգիլանի ականապատ դաշտերի քարտեզները:
Փոխանցված քարտեզները ցույց են տալիս 92 հազար ականների գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ՝ հունիսի 12-ին, ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի էին հանձնել Հայաստանին՝ Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու դիմաց։
Տեղեկացնենք նաև, որ հուլիսի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 14 հայ ռազմագերիները դատապարտվեցին ազատազրկման։ Նրանցից երկուսը դատապարտվել են 4 տարվա, 12-ը՝ վեց ամսվա ազատազրկման։