Փաշինյանը, երկար ժամшնшկ քննարկելուց հետո, ի վերջո որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Իշխшնությունն ամեն ինչ անում է Երևшնի պետшկան համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետևաբար ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել» : Ի դեպ, իշխանությունը զղջացել է և Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաև այդ հարցում փնտրտուքների մեջ է:

Բանն այն է, որ համալսարանում խիստ լարված իրավիճակ է, ու այնտեղ պետք է գնա մի անձ, որը կկարողանա այդ խայտառակ վիճակը կարգավորել: Բայց ինչպես են քաղաքական պաշտոնյաները բուհը հեռու պահելու քաղաքականությունից՝ մեծ հարց է մնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում