Այ քեզ ճոխություն. Ալեքսանյանի դստեր հարսանիքի գերթանկարժեք ձևավոումը (տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանիքն է։ Համացանցում արդեն հայտնվել են առաջին կադրերը, որոնցում երևում է նրա հարսանեկան զգեստը։

Համացանցում հայտնվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե որքան շքեղ են Ալեքսանյանները ձևավորել իրենց տունը։

Հիշեցնենք, որ օրերս Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, հրապարակել էր կադրեր դստեր նախահարսանեկան խնջույքից: Նշենք, որ այն տեղի է ունեցել քաղաքի հայտնի սրահներից մեկում: Խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:

Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:

Starnews–ին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում