Այն, ինչ արել է Փաշինյանը, բազմաթիվ պшշտոնшտшր անձինք, քրեական հանցագործություններ են. Արծվիկ Մինասյան

«Այս իշխանություններն ընտրություններից հետո շարունակում են բռնաճնշումները բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն քվեարկել այսօրվա  իշխանության օգտին»,- ասուլիսում ասաց ՀՅԴ Հայшստшնի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ, մասնավորապես, մեծ ծավալով շարունակվում են ապօրինի ճնշումներն ընտրված համայքների ղեկավարների նկատմամբ:

«Կան արդեն բազմաթիվ ակնհայտ ճնշումներ բոլոր այն համայքների ղեկավարների նկատմամբ, ովքեր մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում, որը տարբերվել է  գործող իշխանության դիրքորոշումից: Դրանով փորձ է արվում քանդել նաև տեղական ինքնակառավարման ինստիտուտը, դա դարձնել, ըստ էության, նշանակովի»,- ասաց Ի.Սաղաթելյանը:

Նա հայտնեց, որ կանչում են համայնքի ղեկավարներին, պահանջում հրաժարական տալ. «Սրա նպատակը, ըստ էության, երկու ամսից ողջ Հայաստանի տարածքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, փորձում են այդ համայքների ղեկավարներին մեկուսացնել, իրենց փոխարեն նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ: Կյանքը ցույց է տվել, որ նշանակում  են իրենց հլու-հնազանդ, հաճախ անկարող ու անփորձ մարդկանց: Այդ ճանապարհով ուզում են ՏԻՄ ընտրություններում  հասնեն հաղթանակի»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ ակնհայտ ճնշումներ են շարունակվում նաև հանրային ծառայողների նկատմամբ:

«Մենք այս բոլորն արձանագրում ենք, ներկայացնելու ենք նաև միջազգային կազմակերպություններին, ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մեր համակիրների, աջակիցների իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց նա:

Ի. Սաղաթելյանն ընդգծեց՝ ժողովրդավարությունից հաճախ խոսող, ժողովրդի թիկունքով թաքնված և ժողովրդի անունից խոսող իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ, այս մարդիկ ձգտում են հաստատել մեկ անձի, մեկ  կուսակցության դիկտատուրա, որն իրենք թույլ չեն տալու, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են դրա դեմ:

1212

Ասուլիսին ներկա ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ բոլոր այդ հարուցված գործերի հիմքում քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականության դրսևորումն է:

Նա նշեց, որ Քրեական օրենսգրքի  143-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ մարդու իրավունքների  և ազատությունների խախտումը կապված նրա քաղաքական հայացքների հետ, առավել ևս՝  պաշտոնական դիրքն օգտագործելով, քրեական պատասխանատվություն է  նախատեսում ազատազրկում երկու տարի և որոշակի պաշտոններից զրկում:

«Հետևաբար, մեր կարևոր գործողություններից մեկը նաև հանցագործությունների մասին հաղորդումներով հեղեղելն է, իրավական մակարդակում հասնելու ենք այդ անձանց պատասխանատվությանը»,- ասաց նա:

Ա. Մինասյանի գնահատմամբ, զուտ իրավական տեսակետից այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ պաշտոնատար անձինք, համարվում են քրեական հանցագործություններ՝ ոչ միայն սեփականության, կառավարման դեմ ուղղված, նաև մարդկանց իրավահավասարությունը խախտելուն ուղղված:

1212

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի կողմից  ընտրությունների արդյունքները վիճարկելուն ուղղված ՍԴ դիմումին, նա նշեց, որ հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել  այնպիսի մասշտաբային խախտումներ, որոնք չեն կարող արտացոլել իրական պատկերը հասարակության մեջ քաղաքական ուժերին տրված վստահության քվեների մասին:

«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժն այդ խախտումները  հատուկ դիտավորությամբ կազմակերպելու միջոցով, ըստ էությամբ, փորձել է իշխանության զավթման գործողություն իրականացնել:

Սա ոչ միայն որակական, նաև քաղաքական  գնահատումների հարց է»,- ասաց Ա. Մինասյանը՝ ակնկալելով, որ ՍԴ-ին կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ապացույցները, ներկայացված փաստերը և կայացնել որոշում:

Նա հույս հայտնեց, որ  հուլիսի 9-ին նախատեսված դատական նիստի ժամանակ ՍԴ-ն կներգրավի մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին  կանխարգելել նշված իրավախախատումները, որոնց ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել:

Ա. Մինասյանը նշեց, որ ներկայացվել է բավական լուրջ տեղեկատվություն կրկնաքվեարկությունների, նյութական ռեսուրսների մասսայական օգտագործման փաստեր,  ըստ էության պետական մակարդակով  ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելու ուղղված քայլերը:

«Այս ամենը, վստահ ենք, ոչ միայն ներպետական դատական համակարգում, նաև միջազգային իրավական համակարգում պատշաճ գնահատաման ենթակա փաստեր են»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում