Յուրի Շատունովի այրին շտապ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

«Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի այրին՝ Սվետլանան, ամուսնու մահից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է։

Այս մասին պատմել է պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը։ Նրա խոսքով՝ կինը արտիստի՝ կյանքից հեռանալուց հետո կորցրել է աջակցությունը և հայտնվել շատ ծանր վիճակում, ընդ որում՝ երկու երեխաների հետ։ Ինչպես հայտնի է, Շատունովը հանկարծամահ է եղել 48 տարեկան հասակում՝ սրտամկանի ինֆարկտից, գրում են ռուսական ԶԼՄ֊ները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում