Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. Ո՞վ կգլխավորի շարժումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համահարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրուսել:

Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու։

Ուշագրավ է, որ սա այն պայմաններում, երբ իշխանությունները զրկեցին Սաղաթելյանին Աժ փոխնախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ Եւրոպայում բավականին հետաքրքրություն կա հայաստանյան ընդդիմության եւ նրա ապագա ծրագրերի նկատմամբ: Այս ուղեւորությունն ուշագրավ է նաեւ նրանով, որ խորհրդարանական ընդդիմությանը ոմանք համարում են ռուսամետ շարժում` Ռուսաստանից ուղղորդվող»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: