Վատ կանխատեսումներ..Առաջիկա երկու տարում սովի աղետ կսկսվի․ ՄԱԿ

Առաջիկա երկու տարում սովի աղետ կսկսվի, ինչը համաշխարհային քաղաքական աննախադեպ ճնշման վտանգ կառաջացնի։ Նման նախազգուշացումով է հանդես եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Պատրիկ Բիզլին, հայտնում է Guardian-ը։

Կարճաժամկետ եւ երկարաժամկետ բարեփոխումների, ներառյալ ուկրաինական 25 միլիոն տոննա հացահատիկի շրջափակումը հրատապ վերացնելու կոչ անելով, Բիզլին ասել է, որ սննդամթերքի հասանելիության ներկայիս ճգնաժամը, հավանաբար, հաջորդ տարի կվերածվի ավելի վտանգավոր պարենային ճգնաժամի, եթե լուծումներ չգտնվեն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում