Մոսկվա-Երեւան ինքնաթիռը ծեծկռտուքի պատճառով վթարային վայրէջք է կատարել

Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը:

Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա վիճել է մյուս ուղեւորների հետ եւ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Օդանավի հրամանատարը որոշել է ինքնաթիռը իջեցնել Սամարայի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղեւորին եւ տեղափոխել հերթապահ մաս։ Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, հայտնում է MIA Media-ն

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում