Իգոր Խաչատուրովն ազատության մեջ է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, որոշել է  փոփոխել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:

Դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատուրովն ազատ արձակվեց։

Հիշեցնենք՝ Իգոր Խաչատուրովը կալանավորված է մայիսի 20-ից, ըստ ՔԿ-ի, մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Լուսանկարը՝ Տարոն Մինասյանի էջից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: