Երգիչ Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն մահից մեկ ամիս անց՝ իր հայրենի Կամերունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ին։
«Շոկոլադե նապաստակ» հիթի կատարող Պիեռ Նարցիսին, ում մարմինը որոշվել է հողին հանձնել հայրենիքում՝ Աֆրիկայում, կհուղարկավորեն հուլիսի 23-ին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Կամերունի դեսպանատան մամուլի քարտուղար Տանգա Բիանգը։
Հուղարկավորությունը տեղի կունենա Դիբոմբարի բնակավայրում, որը գտնվում է Կամերունի ամենամեծ քաղաքի՝ Դուալայի մոտ, հարցազրույցում ասել է դիվանագետը։ Բիանգը այլ մանրամասներ չի հայտնել, այդ թվում՝ Նարցիսի մարմինը տեղափոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երգիչը մահացել էր հունիսի 22–ին, նա երիկամների վիրահատության էր ենթարկվել, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
