Ֆանտաստիկ նորություն! 8 ամսական Տիգրանի լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվեց

Ժամերի ընթացքում բոլորիդ օգնությամբ կարողացանք հավաքել շուրջ $13.000: Վիրահատության համար անհրաժեշտ գումարի պակասող մասը փոխանցելու է Արցախի կառավարությունը. հիշեցնեմ, որ 5 մլն դրամ էլ փոխանցելու է ՀՀ կառավարությունը, տեղեկացնում է Արմեն Մարտիրոսյանը։
Հուլիսի վերջին Արաբկիր ԲՀ-ի բժիշկները բելոռուս մասնագետների օգնությամբ կիրականացնեն լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատությունը և երեխային հնարավորություն կտան ապրելու:
Սիրելի ընկերներ, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ համայնքը հզոր է. արդեն ավանդույթ ենք դարձել մեծ գումարները ժամերի կամ օրվա ընթացքում հավաքելը: Շնորհակալ ենք բոլորիդ սրտացավության ու հոգատարության համար:
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: