!!Հրատապ.. Ռուսաստանում ծեծկռտուքի հետևանքով հայ է մահացել

Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում՝ Կաշիրի շրջանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնել է МК.RU-ն։

Բնակիչներն ու հանրակացարանում ապրող միգրանտները հուլիսի 11-ին վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով: Աղջկան պաշտպանել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որին դաժան ծեծի են ենթարկել: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։

«Սպուտնիկ Արմենիա»-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը այս առնչությամբ հայտարարություն է տարածել։ Միությունը նամակներ է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն և նախագահի աշխատակազմ ՝ խնդրելով վերահսկել Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում տեղի ունեցած դեպքերը։

ՌԴ հայերի միությունը տեղեկացրել է, որ Միջին Ասիայից եկած ներգաղթածները նեղացրել են մի աղջկա, որին պաշտպանել է Կարեն Տեր-Խաչատրյանի 16-ամյա որդին։ Դեպքին միջամտել է նաև Տեր-Խաչատրյանը, որին մի խումբ ներգաղթյալներ սկսել են դաժան ծեծի ենթարկել։

«Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը ՌՀՄ նախագահի հանձնարարությամբ անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել իրավապահների, տեղի վարչակազմի, հայ համայնքի և սպանվածի ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանրությանն ու լրատվամիջոցներին հորդորում ենք չսրել այս ողբերգական իրադարձության շուրջ ստեղծված իրավիճակը»,–ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում։

Նշվում է նաև, որ այս պահին Տեր-Խաչատրյանի վրա հարձակված կռվի մասնակիցները ձերբակալված են, նրանցից 3-ին կալանավորել են։ ՌՀՄ–ն հույս է հայտնում, որ մեղավորներն իրենց պատիժը կկրեն օրենքի ողջ խստությամբ:

Ռուսաստանի հայերի միությունը ցավակցում է սպանվածի հարազատներին և նրա ընտանիքին աջակցելու պատրաստակամություն հայտնում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում