Պիեռ Նարցիսի հուղարկավորությունը հետաձգվել է, նոր վարկած է առաջ եկել

Մահացած երգիչ Պյեր Նարցիսի մայրը առաջ է քաշել որդու սպանության մասին վարկած եւ հետաձգել է նրա հուղարկավորությունը։ «Ես այնպես եմ հասկանում, որ մայրը ցնորվել է։ Կամերունում նա հայտարարել է, որ կասկածում է, որ որդու մահվան պատճառները ճիշտ են ներկայացվել եւ ասում է, որ տեղի է ունեցել սպանություն։ Բայց ինչ սպանության մասին կարող է խոսք լինել, եթե Նարցիսը մահացել է վիրահատական սեղանի վրա»,- ասել է հանգուցյալի մներիմներից Սերգեյ Դվորցովը։

Վերջինս ասել է, որ այն, ինչ հիմա կատարվում է, հանգուցյալի դիակի հանդեպ ծաղրանք է եւ ոչ ավելին։ Նա ասել է նաեւ, որ կատարվողը մեծ ցավ է պատճառում նաեւ Նարցիսի երկրպագուներին եւ ինքն այս ողջ պատմության համար խիստ զայրացած է։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում