Որ դու լինեիր՝ ամեն բան ուրիշ կլիներ…44-օրյա պատերազմում անմահացած Վարդան Մադաթյանի երկնային ծնունդն է այսօր

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Վարդան Մադաթյանի ծննդյան 43  ամյակն է։

Նրա կինը՝ Անժելա Մադաթյանը շնորհավորել է ամուսնու երկնային ծնունդը՝ գրելով.

«Իմ Վարդ

չկան էդպիսի խոսքեր, որ կարողանամ նկարագրել մեր բոլորի սիրո ու անսահման կարոտի չափը։

Ամեն մեկս տառապում ենք յուրովի ու ամեն րոպե կռիվ տալիս հետդ, որ դու լինեիր ամեն բան ուրիշ կլիներ։Շնորհավոր երկնային 43-ամյակդ իմ տարբերվող ու անկրկնելիս»։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում