Դու մերն ես… Հրաչ Քեշիշյանի յուրօրինակ շնորհավորանքը Նազենի Հովհաննիսյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է։

Ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանն իր ինստագրամյան էջում շնորհավորել է Նազենիին՝ գրելով.

«Քո մասին կարելի է անընդհատ խոսել, ու դե աշխարհն է անընդհատ խոսում…

Կատակը մի կողմ. դու կաս մեր կյանքում ամենասովորական օրվա մեջ, ամենակարևոր օրերում, ամենաջերմ ու ամենանեղ ժամերին։

Ուրեմն դու մերն ես։

Շնորհավոր…առողջ լինես, որ շարունակես գեղեցիկ ու երկար ապրել»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում